Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Մեկ բաժակ ջրի պատմություն

Մեկ բաժակ ջրի պատմություն
19.06.2025 | 19:22

Ուրեմն, քաղաքացին «Հայկական Կարմիր Խաչ» ընկերության ներքո գործող «Գրացիա» վերականգնողական կենտրոնի աշխատակիցներից 1 բաժակ ջուր է խնդրում: Աշխատակիցները հրաժարվում են ջուր տալ: Դեպքը հրապարակվում է: Հրապարակումից 1 ժամ անց «Հայկական Կարմիր Խաչ» ընկերության ներքո գործող «Գրացիա» վերականգնողական կենտրոնը խնդիրը շտկելու փոխարեն արգելափակում է քաղաքացու ֆեյսբուքյան էջը:

Այնուհետև, պարզվում է, որ Հայաստանում գործում է 2 «Կարմիր Խաչ»` International Committee of the Red Cross in Armenia և Armenian Red Cross Society: Դրանցից առաջինը միանգամից հերքեց վերականգնողական կենտրոնի հետ որևէ կապը: Armenian Red Cross Society-ի ներկայացուցիչ Տաթևը (ազգանունը հրաժարվեց ներկայացնել: Դե, գիտեք, Նոր Հայաստանում չներկայանալը նորաձև է) սկզբից ասաց, որ վերականգնողական կենտրոնն իրենցն է, այնուհետև` նախընտրեց «համագործակցում ենք» լղոզված ձևակերպումը: Իսկ, ի պատասխան հարցին, թե ինչու՞ է «Գրացիա» վերականգնողական կենտրոնն իր պաշտոնական կայքում օգտագործում իր հետ ընդամենը «համագործակցող» Armenian Red Cross Society-ի տարբերանշանն ու խորհրդանիշերը Տաթևը բազմաբովանդակ լռեց:

Իսկ ամենահետաքրքիրն այն էր, որ Տաթևի հետ հարցուպատասխանից ուղիղ 7 րոպե անց «Գրացիա» վերականգնողական կենտրոնը (Gratsia Rehabilitation Center) ապաարգելափակեց քաղաքացու ֆեյսբուքյան էջը:

Ահա, այսպիսի «1 բաժակ ջրի պատմություն»:

Այս ողջ պատմության մեջ մի քանի տարօրինակություններ կան`

1. Ինչու՞ է Հայաստանում գործում թվով 2 Կարմիր Խաչի ընկերություն:

2. Ի՞նչ կարգավիճակ ունի և, ի վերջո, ու՞մ է պատկանում «Գրացիա» վերականգնողական կենտրոնը:

3. Ի՞նչ որակի ջուր է հոսում «Հայկական Կարմիր Խաչ» ընկերության ծորակներից:

4. Ինչու՞ չի ներկայանում Տաթևը:

Հ.Գ. Հիշեցնեմ` խոսքը ոչ թե ինչ-որ համատիրության, այլ Հայկական Կարմիր Խաչի և 1 բաժակ ծորակի ջրի մասին է:

Կարեն Հեքիմյան

Դիտվել է՝ 755

Մեկնաբանություններ